Լարսի անցակետում վիճակն արդեն շտկված է, օրական 250-300 բեռնատար անցնում է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հարցին։
«Հերթը, կարելի է ասել, հալչում է, հույս ունենք, որ մինչև շաբաթվա վերջ կվերանա»,- ընդգծեց Վահան Քերոբյանը։
Քերոբյանի խոսքով՝ խնդիրը երեսուն տարվա վաղեմություն ունի, ոչ թե այսօր է առաջացել։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում