Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Հակակոռուպցիոն դատարանում մոտ 40 հայցապահանջ կա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի հարցին, թե ինչ տեղեկություններ կարող է տրամադրել ապօրինի գույքի բռնագանձման գործընթացից։
«Թափանիվը կարծես նոր սկսել է աշխատել և գործընթացը հունի մեջ է ընկել։ Դա պայմանավորված է նաև դատարանների վերջանական ձևավորմամբ։ Այս առումով չունենք գրեթե շաբաթ, որ հանրությանը չտեղեկացնենք 1-2 հայցադիմում դատարան մուտք անելու մասին։ Եվ այս գործընթացը կշարունակվի առնվազն մի քանի տարի տարի: Դրան կերկրորդեն քրեական վարույթներով վերականգնումները»,- նշեց Վարդապետյանը։ Գլխավոր դատախազն ընդգծեց, որ նախորդ ամբողջ տարվա ընթացքում մոտ 850 մլն դրամի չափով վերականգնում էր տեղի ունեցել, այս տարվա առաջին եռամսյակի արդյունքներով միայն քրեական վարույթներով վերականգնումները 1 միլիարդ 300 միլիոն դրամը գերազանցել են:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում