ԱՄՆ-ի բանկային համակարգն անընդհատ շղթայական խափանումներ են արձանագրվում։ Սա խոսում է տնտեսությունում կուտակված խնդիրների մասին։ Այս իրավիճակին արագ հանգուցալուծում չտալու դեպքում ԱՄՆ ֆինանսական համակարգում իրավիճակը կարող է է՛լ ավելի բարդանալ՝ վտանգելով միջազգային ֆինանսական կայունությունը։
ԱՄՆ-ի բանկային համակարգը շարունակում է խոցելի մնալ
Բազմաթիվ երկրներ, տեսնելով ԱՄՆ-ի տնտեսությունում առկա խնդիրները, սկսել են փոխել իրենց վերաբերմունքն ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Մեծ թվով երկրներ ոչ միայն կրճատում են իրենց ռեզերվներում դոլարի ծավալները, այլև նախընտրում են փոխադարձ առևտուր իրականացնել ազգային արժույթներով։ Իհարկե, այս միտումն իր հերիթն ևս հարվածում է ԱՄՆ դոլարի միջազգային դիրքերին՝ իր հերթին հարվածի տակ դնելով ԱՄՆ ֆինանսական համակարգը։
Հիմա էլ հերթը First Republic Bank-ինն է։ Վերջինս ստեղծվել է դեռևս 1985թ-ին և տեղակայված է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Կալիֆոռնիական այս բանկը հիմնականում մասնագիտացած է հիփոթեքային վարկավորման մեջ։ Բանկն իր ողջ պատմության մեջ փոխել է սեփականատերերին՝ մեկի ձեռքից անցնելով մյուսին։ Հիմա էլ բանկը վաճառվել է JP Morgan Chase-ին։ Սակայն պետք է նշել նաև, որ ոչ թե JP Morgan Chase-ը ցանկացաել է գնել բանկը, այլ First Republic Bank-ի գործերը կտրուկ վատթարացել են և իրավիճակը փրկելու նպատակով JP Morgan Chase-ը գնելու առաջարկ է ստացել Ավանդների ապահովագրության ֆեդերալ կորպորացիայից՝ FDIC-ից։ Բանկն անցել է FDIC-ի վերահսկողության տակ Կալիֆոռնիայի նորարարությունների և ֆինանսական պաշտպանության դեպարտամենտի որոշմամբ։
Սակայն, հետաքրքիր է հասկանալ, որտեղից սկսվեց First Republic Bank-ի անկումը․
Գծապատկեր 1․ First Republic Bank-ի անկման իրադարձությունների շղթան
2023թ-ի մարտի 10-ին First Republic Bank-ի արժեթղթերի վաճառքը դադարեցվեց, քանի որ նկատվում էին ագրեսիվ վաճառքի միտումներ ներդրողների կողմից։ Այնուհետև արժեթղթերի վաճառքը վերսկսվեց, սակայն արժեթղթերի գինը կտրուկ ընկավ, երբ բանկի ղեկավարությունն ապրիլի 24-ին հայտարարեց բանկի ավանդների $100 մլրդ-ով կրճատման մասին։
Նշենք, որ եռևս 2023թ-ի ապրիլի 13-ին բանկի ավանդների ծավալը կազմում էր $103,9 մլրդ։ Այս նորությունն է՛լ ավելի արագացրեց բանկի անկումը և արդեն 2023թ-ի ապրիլի 26-ին բանկի մեկ արժեթղթի գինը կազմում էր $4,6։ Նկատենք, որ դեռևս 2023թ-ի փետրվարին բանկի մեկ արժեթղթի արժեքը կազմում էր $143։
Փաստացի, սնանկացման եզրին կանգնած բանկը հանձնվեց ոչ միայն ԱՄՆ-ի, այլև աշխարհի մասշտաբով խոշոր բանկերից մեկին՝ JP Morgan Chase-ին, որը ձեռք բերեց բավականին հետաքրքիր կապիտալ․
Գծապատկեր 2. JP Morgan Chase-ը First Republic Bank-ի սեփականատերի կարգավիճակում
Պարզվում է՝ First Republic Bank-ից JP Morgan Chase-ին որպես ժառանգություն անցել է $172 մլրդ-ի վարկեր, $30 մլրդ-ի արժեթղթեր և $92 մլրդի ավանդներ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում