Երևան-Սևան ճանապարհից մեր աչքի առաջ ամեն օր անհետանում են սարեր: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան»խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Անհետանում են բլուրներ՝ բառիս բուն իմաստով։ Ամբողջ լանդշաֆթն է փոխվում։ Դա չի՞ ազդում արդյոք Արարատյան դաշտի, Արագածոտնի գյուղատնտեսության վրա։ Չի՞ ազդում քամիների ուղղության վրա։ Ի վերջո, դարերով այդ սարերը, բլուրները եղել են, և հանկարծ մեծ արագությամբ անհետանում են։ Երևանը փոշու մեջ է։ մեր բնակիչները միամտաբար կարծում են, որ դա շինարարության պատճառով է։ Իրականում Երևան մտնող հիմնական քամու ուղղությունը հյուսիսային է, և այդ ավազի ամբողջ բաց հանքերից ամբողջ ավազը բերում և Երևանի վրա է թափվում»,- մասնավորապես նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում