Ուսուցողական խաղերից մինչև փրկարար հովազ ռոբոտ, սմարթ օրորոց․․․ Արդեն 8-երորդ անգամ իրականացվող «ԴիջիԿոդ» մրցույթի եզրափակիչ փուլ անցած ավելի քան 30 պատանի ծրագրավորողներ ներկայացրին Հայաստանի զարգացման կոդը ստեղծելու իրենց տարբերակները։
Մրցույթին, որպես մարզային և հանրապետական փուլերի գլխավոր հովանավոր, միացել է ԱրարատԲանկը:
Մասնակիցները սահմանափակ ժամանակահատվածում ներկայացրին իրենց աշխատանքները, լավագույններին ընտրեցին հանձնաժողովի անդամները, որոնց թվում էր նաև ԱրարատԲանկի IT ավագ մասնագետ Սեդա Ավագյանը։ Բանկը ֆինանսական աջակցությունից զատ կարևորում է նաև իր աշխատակիցների ներգրավածությունն այնպիսի սոցիալական նախաձեռնություններում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է նպաստում պետության զարգացմանն ու հզորացմանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում