Աշխատուժի պահանջարկը 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 2,404 մարդ։ 2023թ-ի փետրվարի վերջին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աշխատուժի պահանջարկն աճել է 9,2%-ով։
Աշխատուժի պահանջարկի ամենամեծ աճը 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ 2022թ-ի փետրվարի վերջի համեմատ դիտվել է Արագածոտնի մարզում՝ 1,6 անգա։
Մյուս կողմից ամենամեծ անկումը արձանագրվել է Կոտայքի մարզում՝ 60%-ով։
Աշխատուժի նկատմամբ պահանջարկը հետաքրքիր է դիտարկել ամենապահանջված զբաղմունքի տեսակների տեսանկյունից․
Գծապատկեր 1․ Ամենապահանջված զբաղմունքի տեսակները 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2023թ-ի փետրվարի վերջի դրությամբ ամենապահանջված զբաղմունքի տեսակների առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են
▪️որակավորում չունեցող բանվորները,
▪️որակավորված բանվորներ`արդյունաբերական կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և ընդերքի հետազոտման բնագավառներում,
▪️սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների աշխատողները։
Աշխատուժի պահանջարկի ընդհանուր ծավալներում որակավորում չունեցող բանվորների մասնաբաժինը կազմել է 27%։
Արդյունաբերական կազմակերպությունների, գեղարվեստական արհեստների, շինարարության, տրանսպորտի, կապի, երկրաբանության և ընդերքի հետազոտման որակավորված բանվորների մասնաբաժինը աշխատուժի պահանջարկի ընդհանուր ծավալներում կազմել է 19,1%։
Երրորդ հորիզոնականում են հայտնվել սպասարկման ոլորտի, բնակարանային կոմունալ տնտեսությունների և առևտրի կազմակերպությունների աշխատողները՝ 16,9%։
Ցածր պահանջարկ ունեն ղեկավարները, գյուղատնտեսական, անտառային, որսորդական, ձկնաբուծական և ձկնորսական պրոֆիլի աշխատողները, ինչպես նաև օպերատորները, ապարատավարները, փականագործ-հավաքողները։ Վերջիններիս մասնաբաժինը աշխատուժի ընդհանուր պահանջարկի ծավալներում կազմել է համապատասխանաբար 0,2%,1% և 5,4%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում