Ինեկոբանկի ավանդական բարեգործական վազքն է, որն ամեն տարի համախմբում է բարի գործերի և առողջ ապրելակերպի սիրահարներին մեկ վազքուղում՝ վազելու և աջակցելու բարի գործերի իրականացմանը։
«Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք» բարեգործական 4-րդ մրցարշավը տեղի կունենա ապրիլի 30-ին՝ ժամը 09.00-ից, Հրազդանի կիրճում։
Այս տարվա մրցարշավին մասնակցելու է շուրջ 800 վազորդ՝ երեխաներ և մեծահասակներ` վազելու 1կմ, 5կմ, 10կմ և 4*2,5 կմ թիմային վազք մրցատարածություններում։
«Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք 2023» բարեգործական միջոցառման առաքելությունը ՀՀ մարզերում բնակվող հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի և զոհված զինծառայողների ընտանիքի անդամ կանանց համար մասնագիտական դասընթացներ կազմակերպելը և անհրաժեշտ աշխատանքային պարագաներով ապահովելն է, ինչը հնարավորություն կտա նրանց ունենալ պահանջված մասնագիտություն և ինքնուրույն աշխատել:
Բարեգործական վազքի ողջ հասույթն ուղղվելու է «Հայ Մայրեր» ՀԿ-ի «Մասնագիտություն՝ կանանց» ծրագրին, որի շրջանակում էլ կազմակերպվելու են դասընթացները։
«Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք 2023» -ի կազմակերպիչն է «Արմ Մարաթոն» հիմնադրամը:
Այսպիսով, հանդիպում ենք ապրիլի 30-ին՝ ժամը 09:00-ին Հրազդանի կիրճում՝ իրականացնելու վազելով օգնելու մեր բարի առաքելությունը։
Գրանցման և մանրամասների համար կարող եք այցելել միջոցառման պաշտոնական էջ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում