ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստին անդրադարձավ մարտ ամսվա մակրոտնտեսական ցուցանիշներին։
«Արձանագրվել է նաև արդյունաբերության աճի որոշակի արագացում: Նախորդ ամիս 1 տոկոսի շրջանակում էր, մարտին՝ 8,6, իսկ հունվար-մարտին 3,6 տոկոս աճ է արձանագրվել: Ուրախալի լուր ունենք․ գյուղատնտեսության ոլորտում նույնպես 1,4 տոկոս աճ է արձանագրվել նախորդ ամիս»,- նշեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ այս ցուցանիշներն աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց շնորհիվ է: Սակայն Կառավարության առջև դրված խնդիրը այս և առաջիկա տարիներին շարունակում է մնալ առնվազն 7 տոկոս տնտեսական աճ ապահովելը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում