2023 թվականի ապրիլին ունենք շահութահարկի պատմական բացարձակ ցուցանիշ։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայատարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Երեկ երեկոյան դրությամբ արդեն հավաքագրվել է 295 մլրդ դրամ հարկային եկամուտ։ ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել ամիս, երբ պետական բյուջե մուտքագրվի այսքան գումար։ Օրինակ՝ 2022 թվականին, որը նույնպես բավականին հաջող տարի է ու շուրջ 80 մլրդ դրամի ավելի հարկային եկամուտներ ենք հավաքել պլանավորածից, բայց ապրիլին հավաքագրել ենք 231 մլրդ դրամ, իսկ 2023-ի ապրիլին՝ 295 մլրդ դրամ, որը բացարձակապես ռեկորդ է բոլոր տարիների բոլոր ամիսների նկատմամբ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ ամիսը դեռ չի վերջացել, այդ թիվը դեռ կարող է աճել։
Մանրամասները՝ տեսանյութում։