Որոշ ժամանակով փակ կլինի Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

0 Min Read

Վրացական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135-րդ կմ-ում գտնվող Դեվդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ին ժամը 00։00-ից մինչև 06։00-ն ավտոճանապարհը փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ավտոճանապարհի փակ լինելու ընթացքում վարորդներին կառաջարկվի այլընտրանքային ճանապարհ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով