ՀՀ առևտրային բանկերը՝ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում. ո՞ր բանկերն են առաջատար եռյակում

3 Min Read

ՀՀ բանկերը շարունակում են իրենց տեղը զբաղեցնել ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:
Այս ցուցակին է միացել Ֆասթ բանկը։ Մնացյալ 17 բանկերը միասին 2023թ-ի առաջին եռամսյակում պետբյուջե  են վճարել 13,389,340 հազ
դրամի հարկ: Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 5%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ նվազել է 2%-ով:

 


ՀՀ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալներն աճել են. ինչպիսի՞ն են ցուցանիշները՝ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների պարագայում


2023թ-ի առաջին եռամսյակի դրությամբ ՀՀ բանկերի դիրքը 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում կարող ենք ուսումնասիրել ստորև բերված գծապատկերի օգնությամբ.

Գծապատկեր 1. ՀՀ բանկերի դիրքը 2023թ-ի առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում

Համաձայն ՊԵԿ տվյալների՝ 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ դիրքային լուրջ հաջողություն է արձանագրել էվոկաբանկը՝ 147-րդ հորիզոնականից տեղափոխվելով 64-րդ հորիզոնական։
Դիրքային էական կորուստներ է արձանագրել Հայբիզնեսբանկը։ Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակում արձանագրած 33-րդ դիրքից այս տարվա առաջին եռամսյակում տեղափոխվել է 201-րդ հորիզոնականը։
779-րդ և 389-րդ հորիզոնականները զբաղեցրել են համապատասխանաբար Մելլաթ բանկը և Բիբլոս բանկը։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Ամերիաբանկը և Հայէկոնոմբանկը 2023թ-ի առաջին եռամսյակում զբաղեցրել են համապատասխանաբար 6-րդ, 22-րդ և 27-րդ հորիզոնականները։ Մինչդեռ 2022թ-ի առաջին եռամսյակում վերոնշյալ բանկերը դասավորված են եղել համապատսխանաբար հետևյալ դիրքերով՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 24-րդ, Ամերիաբանկը՝ 25-րդ, և Հայէկոնոմբանկը՝ 70-րդ։

1000 խոշոր հարկ վճարողների ցուցակում զբաղեցրած դիրքերն արդեն փաստում են, որ բանկերի կողմից պետբյուջե են վճարվում խոշոր գումարներ, որոնց ծավալներին կարող ենք ծանոթանալ ստորև.

Գծապատկեր 2. ՀՀ բանկերի կողմից 2023թ-ի առաջին եռամսյակում վճարած հարկերի ծավալները

Ինչպես երևում է Գծապատկեր 2-ից, Ակբա բանկը վճարած հարկերի ծավալով 17 բանկերի մեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Ակբա բանկը 2023թ-ի առաջին եռամսյակում վճարել է 7,1 մլրդ դրամի հարկեր։  Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է մոտ 3,1, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 3,3 անգամ։

Ամերիաբանկը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ 2023թ-ի առաջին եռամսյակում պետբուջե վճարելով 1,98 մլրդ դրամ։ Ամերիաբանկի վճարած հարկերի ծավալները 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 28%-ով, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 19%-ով։ Նկատենք, որ վճարած հարկերի ծավալներով առաջին հորիզոնականում հայտնված բանկի հարկային մուտքերի ծավալները գերազանցել են  երկրորդ հորիզոնականում հայտնված բանկի վճարած հարկերի ծավալները մոտ 4 անգամ։
2023թ-ի առաջին եռամսյակում 1,8 մլրդ դրամ վճարած հարկերով երրորդ հորիզոնականում է հայտնվել Հայէկոնոմբանկը։ Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ 127%-ով, իսկ նախորդ եռամսյակում՝ 138%-ով ավելի շատ հարկ է վճարել։

TAGGED:
Share This Article
1 Comment