2023 թվականի կեսերին Հնդկաստանի բնակչությունը կհասնի 1,4286 միլիարդի` գերազանցելով Չինաստանի 1,4257 միլիարդ ցուցանիշին, ներկայացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Էդի Ռայթի մեկնաբանմամբ՝ հստակ օրը, թե երբ Հնդկաստանի բնակչությունը կգերազանցի Չինաստանի բնակչությանը, հնարավոր չէ նշել, քանի որ ճշգրիտ ամսաթիվ չի կարող հայտնի լինել»,- գրում է ՏԱՍՍ-ը։
ՄԱԿ-ի տվյալները հիմք ընդունելով՝ World Population Prospects-ը և Market Watch-ն իրենց հերթին ավելի վաղ հաշվարկել և ներկայացրել էին իրենց եզրակացություները, որոնց համաձայն՝ Հնդկաստանի բնակչությունն արդեն գերազանցել է Չինաստանին։
Սակայն հարկ է նշել, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, որպես կանոն, նշում է փոփոխությունների քանակի միտումները առնվազն մի քանի ամիսների կտրվածքով: Բացառություն սովորաբար կազմում են այն ամսաթվերը, երբ Երկրի բնակչությունն ավելանում է մեկ միլիարդ մարդով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում