Ռուսական տնտեսությունը ոչնչացնելու Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ցանկությունը Արևմուտքին կհանգեցնի ինքնասպանության, գրում է չինական Global Times-ը։
Խոսքը G7-ի («Մեծ յոթնյակի») առաջարկի մասին է՝ ամբողջությամբ արգելել ցանկացած մատակարարում Ռուսաստան։ Այս սահմանափակումը կհանգեցնի ԱՄՆ-ի և Եվրոպայի անկմանը, և կտուժեն դաշինքի բոլոր երկրները։
Հոդվածի հեղինակները կարծում են, որ Ուկրաինային աջակցելու Արեւմուտքի քաղաքականությունն իրեն սպառել է։ Վաշինգտոնում խուճապ է տիրում, ինչի պատճառով ԱՄՆ-ը պատրաստ է ծայրահեղ քայլերի, և դեռ կոչ է անում դաշնակիցներին անել նույնը։
Բացի այդ՝ G7-ի առաջարկը խաթարում է խաղաղության հեռանկարները, ընդգծվում է հրապարակված հոդվածում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում