Գարեջուր, լիկյորներ արտադրողները կազատվեն ծանուցման պահանջից․ պարզեցումներ՝ ընթացակարգերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ու «Պետական տուրքի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Ներկայումս Էկոնոմիկայի նախարարության կողմից հաշվառվող ծանուցման ենթակա գործունեության տեսակները 19 են: Նախագծերով առաջարկվում է ծանուցման պահանջը դադարեցնել 6 տեսակի դեպքում, պահպանել 5-ի դեպքում, ևս մեկն ավելացնել:

Մասնավորապես, ծանուցում ներկայացնելու պահանջն առաջարկվում է հանել օրենքի գյուղատնտեսության բնագավառի բաժնի հետեւյալ գործունեության տեսակների համար` անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատրաստուկների արտադրություն, անասնաբուժասանիտարական փորձաքննություն, բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ վաճառք: Թույլ ալկոհոլային խմիչքների, գարեջրի, 100.000 լիտրից ավելի շշալցված կոնյակի իրացման եւ ներմուծման գործունեությամբ զբաղվելու համար եւս առաջարկվում է հանել ծանուցման պահանջը: Միավորվել են վիսկիների, ռոմի, ջինի, սպիրտային այլ թուրմերի եւ մինչեւ 22 տոկոս սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության գործունեության տեսակները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով