Աղմուկից աղտոտումը սպառնում է համայն մարդկությանը. ի՞նչ են փաստում թվերը

2 Min Read

Այսօր անդրադառնանք աղմուկից առաջացող խնդիրներին: Միջազգային մակարդակում առկա է աղմուկի թույլատրելի մակարդակ, սակայն բազմաթիվ երկրներում այս նորմը խախտվում է: Այսինքն՝ աղմուկի հետ կապված հիմնախնդիրների բարձրաձայնումը և համապատասխան լուծումների որոնումն ունի համամարդկային նշանակություն: Այս խնդիրն առավել հրատապ է մայրաքաղաք Երևանում:


Ո՞ր դիրքում է Հայաստանը օդի որակով


Կան երկրներ, որտեղ իրավիճակը ծայրահեղ ծանր է: Խոստովանենք, որ Երևանի աղմուկը հատկապես օրվա որոշակի պահերին անտանելի է դառնում: Այս իրավիճակի հետագա պահպանումը կարող է բնակչության շրջանում ոչ միայն լսողական, այլև շատ այլ առողջական խնդիրներ առաջացնել՝ զարկերակային ճնշման բարձրացում, քնի խանգարում,  սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ և այլն: Բացի այդ, աղմուկային աղտոտումը նվազեցնում է բնակչության կյանքի տևողությունը 10-12 տարով։ Այս առումով չափազանց վտանգավոր են վիճակագրության ցուցանիշներն աշխարհում:

Պարզվում է, որ կանխատեսումներ կան, որ մինչև 2050թ-ը 2.5 մլրդ մարդ լսողության կորուստ կունենա, որը պայմանավորված կլինի որոշակի մասով ամղուկի աղտոտմամբ: Շարունակելով՝ նշենք, որ 2021թ-ին առկա վիճակագրության համաձայն՝ աղմուկից աղտոտվածության պատճառով լսողության կորուստ է արձանագրվել 432 մլն մեծահասակի մոտ: Ի դեպ, լսողության կորուստ դիտվել է 32 մլն երեխաների շրջանում:

Հետևելով վիճակագրական տվյալներին՝ փաստենք, որ աշխարհի ամենաաղմկոտ երկրները հետևյալն են.

Գծապատկեր 1. Ամենաաղմկոտ երկրներն աշխարհում

Ինչպես կարելի է նկատել գծապատկերում, առաջին հորիզոնականում է հայտնվել Հնդկաստանը:
Երկրորդ հորիզոնականում է ԱՄՆ-ն: Վիճակագրական տվյալները փաստում են, որ 30 մլն ամերիկացի տուժում է աղմուկի անթույլատրելի մակարդակից:
Երրորդ հորիզոնականում է հայտնվել Չինաստանը: Այս երկիրը վերջին տարիներին արձանագրել է տնտեսության աճի այնպիսի տեմպ, որը նրան թույլ է տվել հավասարվել ԱՄՆ-ին: Սակայն, այս աճի ճանապարհին անտեսվում են բազմաթիվ առողջապահական խնդիրներ:
Չորրորդ հորիզոնականում է Իտալիան: Ընդհանուր առմամբ, Եվրոպայում աղմուկային աղտոտումից տուժում է 100 մլն մարդ. ընդ որում՝ տարեկան 12 հզր եվրոպացու մահվան պատճառ է հանդիսացել:
Հինգերորդ
հորիզոնականում է գտնվում Եգիպտոսը:
Աշխարհի ամենաաղմկոտ քաղաքներից են Դաքքան, Մորադաբադը և Իսլամաբադը: Աղմուկային աղտոտման հիմնական աղբյուրներն են ճանապարհային երթևեկությունը, օդային տրանսպորտը և շինարարությունը:

Նկատենք, որ Երևանում խայտառակ մեծ է ճանապարհային երթևեկության և շինարարական աղմուկը: Այս իրավիճակում մարդկանց մոտ առաջանում են առողջական լրջագույն խնդիրներ՝ լսողական, շնչառական, սիրտ-անոթային համակարգերի խանգարումներով, բարձր ճնշման խնդիրներով: Նկատվում են նաև  հոգեբանական խնդիրներ:

Share This Article
1 Comment