Եվրամիությունը սկսել է գազի համատեղ գնումների գործընթացը

1 Min Read

Եվրամիությունն անցնում է գազի համատեղ գնումներին. երեքշաբթի օրվանից համայնքի երկրների ընկերությունները կարող են հայտերը թողնել հատուկ պորտալում։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը։

«Սա առանցքային քայլ է մինչև հաջորդ ձմեռ մեր գազի պահեստը լցնելու և միջազգային գործընկերների հետ ավելի լավ գների շուրջ բանակցություններ վարելու ուղղությամբ», – ասվում է ԵՀ-ի հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ապրիլի 25-ից ընկերությունները կարող են գրանցել իրենց գազի կարիքները AggregateEU ​​հարթակում։ «Մենք կմեկտեղենք մեր պահանջարկը և կօգտագործենք մեր կոլեկտիվ բանակցությունների ուժը, որպեսզի սպառողների համար գները բարելավենք»,- ավելացրել է նա:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ մտադիր է մինչև ապրիլի կեսերը սկսել գազի համատեղ գնումների գործընթացը, իսկ մինչև ամառ՝ կնքել ԵՄ մակարդակով գազի գնման առաջին պայմանագիրը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով