Առնվազն 19 երկիր ցանկություն է հայտնել միանալ ԲՐԻԿՍ-ին

1 Min Read

Մոտ 19 երկիր մտադրություն է հայտնել միանալ ԲՐԻԿՍ անդամ երկրներին (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավային Աֆրիկա): Նրանց խնդրանքները կքննարկվեն ասոցիացիայի արտգործնախարարների հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսին Քեյփթաունում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

«Հանդիպմանը կքննարկի ԲՐԻԿՍ-ի ընդլայնումը և դրա ձևերը: Տասներեք երկիր արդեն պաշտոնապես դիմել են անդամակցության խնդրանքով, ևս վեցը դա արել են ոչ պաշտոնական: Ամեն օր մենք նման հարցումներ ենք ստանում»,- ասել է  Հարավային Աֆրիկայի արտգործնախարարությունում Ասիայի և BRICS-ի գծով գլխավոր դեսպան Անիլ Սուկլալը:

«Թեժ հարցերը» նույնպես կլինեն օրակարգում, այդ թվում՝ խմբի արձագանքը Սուդանի ճգնաժամին, ասել է դիվանագետը։

Սուկլալը նաև նշել է, որ ԲՐԻԿՍ-ի բոլոր արտգործնախարարներն արդեն «հաստատել են իրենց մասնակցությունը» հանդիպմանը։

TAGGED:
Share This Article