ՀՀ կառավարությունը ՌԴ կառավարությունից առաջիկայում կգնի Եվրասիական զարգացման բանկ` 64 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 64 000 հատ բաժնետոմս` յուրաքանչյուրը 1000 դոլար արժեքով։ Համաձայնագիրը ստորագրելու նախագիծն այսօր ընդունվեց Ազգային ժողովում։
Դրա արդյունքում ՀՀ-ի մասնաբաժինը Եվրասիական զարգացման բանկի կապիտալում ներկայիս 0,007%–ից կդառնա 4,22 %:
Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ ԱՄՆ դոլար։ Ամենամեծ մասնաբաժինն ունեն ՌԴ–ն`4 .6 մլրդ, Ղազախստանը` 2.3 և Բելառուսը` 69.2 մլն դոլար։ Տաջիկստանի մասնաբաժինը կազմում է 2.1 մլն, Ղրղզստանինը` 640 000 դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում