Կոլորադոն ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

1 Min Read

ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի նահանգապետը 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր:
Ջարեդ Փոլիսն ընդգծել է, որ Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը, և որ նահանգային կապիտոլիումի այգում կա Հայկական հուշահամալիր և խաչքար՝ մարդկության դեմ իրագործված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին:

Նահանգապետ Փոլիսն իր հայտարարությունում մտահոգություն է հայտնել, որ մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, նոր փորձեր են կատարվում՝ Լեռնային Ղարաբաղում Հայոց ցեղասպանությունը կրկնելու ուղղությամբ: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» ամբողջ աշխարհում՝ ցանկացած վայրում»:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով