Պետական պարտքի ցուցանիշը մատի փաթաթան եք սարքել․ Թունյանը հիշեցրեց նախկինների կառավարման տարիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կան մի քանի ցուցանիշներ, որ մատի փաթաթան են սարքել՝ պետական պարտքը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին։

<<Ես ընդամենը մի հատ տվյալ կհայտնեմ․ 2008-2009 թվակաները, եթե համեմատում ենք իրար հետ, պետական պարտքը բացարձակ թվով աճել է 2․2 անգամ,585 մլն դրամից հասնելով 1 տրիլիոն 2 հարյուր 76 մլրդ դրամի, իսկ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն աճել է2,5 անգամ՝ ՀՆԱ-ի 16 տոկոսից հասնելով 40.6 տոկոսի: Եթե համեմատում ենք տասնամյակը, 2008-2018 թվականներին պարտքը բացարձակ ցուցանիշով աճել է մոտավորապես 6 անգամ, իսկ ՀՆԱ-ի հետի հարաբերակցությունն աճել ե մոտավորապես 3․5 անգամ>>,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով