Շվեյցարական Destinus ստարտափը մտադիր է մինչև 2030 թվականը հեղուկ ջրածնով աշխատող հիպերձայնային թռչող սարք ստեղծել:
Իսպանիայի գիտության նախարարությունը ընդհանուր €27 մլն արժողությամբ դրամաշնորհներ է հատկացրել այս գաղափարին աջակցելու համար: Առաջին €12 մլն-ը կօգտագործվի հատուկ պտուտակներ արտադրելու համար Մադրիդի տարածքում ենթակառուցվածք ստեղծելու նպատակով, իսկ մնացած €15 մլն -ը՝ թույլ կտան հետագա ուսումնասիրություններ կատարել ջրածնային շարժիչների վերաբերյալ:
Իսպանիայի նախարարության ներդրումները հեղուկ ջրածնի արտադրության տեխնոլոգիայի մեջ թուլացնում են նոր տեխնոլոգիայի նկատմամբ նախնական անվստահությունը:
ՀՐԹԻՌԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔ` ՍՏԱՑՎԱԾ 3D ՏՊԻՉԻ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ
Իտալական SEA ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2024 թվականը կկառուցի հեղուկ ջրածնի արտադրության գործարան, որն առաջին հերթին կսպասարկի օդանավակայանի ցամաքային տրանսպորտը: Հեղուկ ջրածնի վրա հիմնված ավիացիայի ապագայի վրա խաղադրույքը լրջորեն արված է:
Destinus-ի արտադրանքի զարգացման բաժնի ղեկավար Դավիդ Բոնետին դրական է խոսում Իսպանիայի գիտության նախարարության ներդրումների մասին ՝ ընդգծելով ֆինանսավորման կարևորությունը ստարտափի տեխնոլոգիական նորարարությունն արագացնելու և դրա համաշխարհային մրցունակությունը բարձրացնելու համար:
Destinus ընկերությունը պատրաստել է երկու մասշտաբային նախատիպ։ Ստարտափը նախատեսում է մինչև 2023թ-ի վերջ անցնել փորձնական ինքնաթիռի՝ նախագծի հիմնական տարրերը`գերձայնային թռիչքը և ջրածնային շարժիչը փորձարկելու համար:
Այնուամենայնիվ, դեռ կան բազմաթիվ թեստեր, որոնք պետք է արվեն: Destinus նախագիծը նպատակ ունի մշակել 25 տեղանոց ինքնաթիռ, որը կարող է Եվրոպայից Ավստրալիա թռչել 4 ժամում, իսկ Լոնդոնից Նյու Յորք՝ 90 րոպեում։ Հեղուկ ջրածինը պահանջում է համարժեք բեռնատարողություն նավի վրա՝ համեմատած սովորական ռեակտիվ վառելիքի հետ և արժե 20 անգամ ավելի, քան կերոսինը:
Անկասկած, նախագիծը հավակնոտ է և շատ քննարկումների տեղիք է տալիս։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում