Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկից առաջ թանկացել են թունաքիմիկատներն ու պարարտանյութերը, դժվարացել է սերմացուի ձեռքբերումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ներկրողները բարձրաձայնում են, որ մաքսազերծման և ներկրման հետ կապված խնդիրներ են առաջացել ՍԱՊԾ որոշման պատճառով, ըստ որի թունաքիմիկատները պետք է ներկրել հենց արտադրող երկրում գրանցված կազմակերպությունից։ Այս ամենի արդյունքում արգելվել է մի քանի բեռնատարների մուտքը Հայաստան»,- նշեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում