Եվրամիությունը 2024 թվականի հունվարի 1-ից Կոսովոյի բնակիչների համար կներդնի առանց վիզայի ռեժիմ՝ չնայած այն հանգամանքին, որ տարածաշրջանը որպես անկախ երկիր չի ճանաչվել ԵՄ հինգ անդամների կողմից։
Առանց վիզայի ռեժիմը Կոսովոյում իրականություն կդառնա ամենաուշը 2024 թվականի հունվարի 1-ին: «Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի միջև /Եվրոպական/ հանձնաժողովի առաջարկի վերաբերյալ համաձայնությունից հետո Կոսովոյի անձնագիր ունեցողներին կթույլատրվի ԵՄ մեկնել առանց վիզայի՝ առավելագույնը 90 օր ցանկացած 180 օրվա ընթացքում»,- ասվել է հայտարարության մեջ։
Սերբիայի Կոսովոյի և Մետոհիայի ինքնավար նահանգը միակողմանիորեն անկախություն հռչակեց 2008 թվականի փետրվարին, որը ճանաչվեց ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի կողմից 2010 թվականին: Այնուամենայնիվ, ավելի քան 60 երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը կտրականապես դեմ են Կոսովոյի անկախության ճանաչմանը:
Մինչ այժմ ԵՄ անդամներից հինգը՝ Իսպանիան, Հունաստանը, Կիպրոսը, Սլովակիան և Ռումինիան, նույնպես չեն ճանաչում Կոսովոն որպես ինքնիշխան երկիր։ Միևնույն ժամանակ, Բրյուսելը Սերբիային մղում է ճանաչելու տարածաշրջանի ինքնիշխանությունը՝ վերացնելով նրա միջազգային ճանաչման բոլոր խոչընդոտները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում