Այսօր ԱԺ-ում մտքերի փոխանակության ժամանակ իր ելույթից հետո Թովմասյանը հայտարարեց, որ չի իջնելու ԱԺ ամբիոնի մոտից, որպեսզի այդ հարթակից այլևս սուտ չհնչի։
Ալեն Սիմոնյանը հորդորեց նրան դադարեցնել ակցիան, ինչին Թովմասյանը չհամաձայնեց, ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները, ապա ընդմիջում հայտարարվեց։
Ընդմիջման ժամանակ ԱԺ դահլիճում կռիվ է եղել, ընդդիմադիր պատգամավորները հեռացվել են դահլիճից։
Ընդիջումից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նկատողություն հայտարարեց այն պատգամավորներին, որոնք միացան անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քաղաքական ակցիային։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում