Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականին, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո շինարարության տեմպերը թուլացվել են և 1993 թվականին ամբողջությամբ կասեցվել։ Այժմ ավազանի մակերեսի 280 հա–ն կառուցված է, նախագծով նախատեսվում է հասցնել 430 հա–ի։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Վերջինս նշեց, որ Շիրակի մարզում գտնվող Կապսի ջրամբարի շինարարության համար ապրիլի 21-ին պայմանագիր կկնքվի:
Ինչ վերաբերում է 15 ջրամբարների կառուցմանը, Սանոսյանը նշեց, որ որոշակի բարդությւոններ կան, քանի որ մեր երկրում չկան ջրամբար նախագծող ընկերություններ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում