Բարեգործական նախաձեռնությունը՝ տասնյակ զոհերի պատճառ

1 Min Read

Հրմշտոցի պատճառով Եմենում առնվազն 78 մարդ է զոհվել:

Մայրաքաղաք Սանայի դպրոցներից մեկում Ռամադան ամսվա հետ կապված բարեգործական օգնություն է բաժանվել, որի ընթացքում սկսված  հրմշտոցի արդյունքում առնվազն78 մարդ է զոհվել: Կան տասնյակ վիրավորներ, որոնցից 13-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Ըստ BBC-ի՝ մոտ 9 դոլարի օգնություն ստանալու նպատակով հարյուրավոր մարդիկ էին հավաքվել դպրոցում: Ականատեսների հաղորդմամբ՝  հավաքվածներին կառավարելու նպատակով քաղաքը վերահսկող հութիները օդ են կրակել: Փամփուշտը, ըստ ենթադրությունների,  էլեկտրալարերին է կպչել, արդյունքում էլ պայթյուն է տեղի ունեցել: Առաջացած խուճապն անկառավարելի հրմշտոցի պատճառ է դարձել:

Բարեգործական օգնություն բաժանելու պատասխանատուները ձերբակալվել են, քանի որ, ըստ պաշտոնական տվյալների, օգնությունը բաժանվել է առանց տեղի պաշտոնյաների հետ համաձայնեցման:

Հութիների բարձրագույն զարգացման կոմիտեի ղեկավարի խոսքով՝ հրմշտոցի պատճառը երկրում ստեղծված հումանիտար ճգնաժամն է:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով