Արդյո՞ք մենք ապրում ենք Հայաստանում։ Այս հարցը առաջանում է շատերիս մոտ, երբ դիտում ենք ՀՀ ԱԺ նիստերը։ Այնպիսի տպավորություն է, որ չկան խնդիրներ, դժգոհություններ, չկան ձախողումներ, իսկ եթե նույնիսկ կան որոշակի «աննշան» անհաջողություններ, ինչպիսիք են, օրինակ, Արցախի զգալի մասի կորուստը, շրջափակումը, հազարավոր զոհերն ու տեղահանված ընտանիքները, ապա դրանց համար իշխանությունները միշտ կարողանում են գտնել մեղավորների։ Բոլորը մեղավոր են, բացի ներկայիս «կատարյալ» իշխանությունից։
Վերադառնալով տնտեսական հիմնախնդիրներին՝ նշենք, որ իշխանություններն այստեղ ևս զբաղվում են ինքնագովեստով։
Ո՞ր ոլորտներում են աշխատում Հայաստանից մեկնած միգրանտները․ 2019-2021 թվականների պատկերը
Մասնավորապես, իշխանական մի շարք պատգամավորներ ուղղակի ցնծության մեջ են, քանի որ իրենց պատկերացումներում Հայաստանի տնտեսությունն արդեն ուր որ էկվերածվի ժամանակին վարչապետ Ն․ Փաշինյանի ազդարարած «կովկասյան վագրի»։ Խոսքը վերաբերում է գրեթե բոլոր տնտեսական ցուցանիշներին, հատկապես աշխատավարձերին։ Իշխանական պատգամավորները հանրությանը բացատրում են, թե փաստացի որքան շատ են աճել միջին ամսական անվանական աշխատավարձերը: Նույնիսկ ներկայացնում են, որ եկամտահարկի փոփոխությունների արդյունքում բնակիչների աշխատավարձերից պահումներ քիչ են արվում։
Նախ նկատենք, որ խոսքը միջին ամսական անվանական աշխատավարձի մասին է, որն այնքան էլ գրավիչ ցուցանիշ չէ։ Բացի այդ՝ այս անվանական աշխատավարձերն արհեստականորեն բարձրանում են, երբ օրինակ ժողովրդի ընտրյալները կտրուկ բարձրացնում են սեփական աշխատավարձերը, կամ դատական համակարգի աշխատողների, ոստիկանների… աշխատավարձերը։ Այստեղ նաև հասկանալի չէ, թե աշխատավարձերի «կայծակնային աճը» ինչով է պայմանավորված։ Արդյո՞ք այս ոլորտների աշխատողների արդյունավետությունը, աշխատակիցների արտադրողականություննայն աստիճանի է բարձրացել, որ միանգամից կարելի է գումարներ շռայլել։ Բացի այդ, երբ ասում ենք, որ եկամտահարկի մասով փոփոխություններ են եղել և միջին ամսական անվանական աշխատավարձից պահումները քիչ են, պետք է դրա հետ մեկտեղ հասկանալ՝ մարդկանց համար ինչ լրացուցիչ բարդություններ են առաջացել, որի արդյունքում անվանական աղքատավարձերից այլ դուրսգրումներ են արվում։
Սյունիքի Խնածախ գյուղում 450 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ ունենք. ԿԳՄՍ նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վերադառնալով միջին ամսական անվանական աշխատավարձին՝ նշենք, որ տնտեսության տարբեր հատվածներում այն միանգամայն տարբեր է․
Գծապատկեր 1․ Միջին ամսական անվանական աշխատավարձի մակարդակը 2023թ-ի հունվարին
2023թ-ի հունվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 249,278 դրամ։ Սակայն, ՎԿ տվյալների համաձայն՝ պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ-ի հունվարին կազմել է 189,438 դրամ, իսկ ոչ պետական հատվածում՝ 274,973 դրամ։
Աշխատավարձի էական տարբերություններ են նկատվում կանանց և տղամարդկանց միջև․
Գծապատկեր 2․ Կանանց և տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ-ին
2023թ-ի հունվարին, համաձայն ՎԿ տվյալների, միջին ամսական անվանական աշխատավարձը տղամարդկանց պարագայում կազմել է 315,494 դրամ, իսկ կանանց դեպքում՝ 188,041 դրամ։ Փաստորեն ֆիքսում ենք այն փաստը, որ տղամարդիկ ստանում են մոտ 2 անգամ ավելի շատ աշխատավարձ, քան կանայք։
Ավելին՝ աշխատավարձն է՛լ ավելի է փոփոխվում, երբ իրավիճակը դիտարկում ենք՝ ըստ կազմակերպությունների մեծության․
Գծապատկեր 3․ Միջին ամսական անվանական աշխատավարձը 2023թ-ի հունվարին՝ ըստ կազմակերպությունների չափի
Պարզվում է՝ 1-9 աշխատող ունեցող կազմակերպություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 128,593 դրամ։ Այս կազմակերպություններում կանայք ստանում են 103,290 դրամ, իսկ տղամարդիկ՝ 153,053 դրամ միջին ամսական անվանական աշխատավարձ։
Դիտարկենք հետևյալը. եթե տան միակ աշխատողը ստանում է 153,053 կամ կանանց պարագայում՝ 103,290 դրամ ամսական անվանական աշխատավարձ, ապա ինչպես կարելի է հոգալ ընտանիքի մինիմալ կարիքները, եթե հաշվի առնենք նաև, որ նշված գումարներից դեռ արվում են որոշակի պահումներ: Դա, իհարկե, պարզապես անհնար է:
Շարունակելով՝ փաստենք, որ 10-49 աշխատող ունեցող կազմակերություններում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 210,819 դրամ, իսկ 50 և ավելի աշխատող ունեցող կազմակերպություններում՝ 306,912 դրամ։
Գիտական ոլորտի աշխատողների աշխատավարձը բարձրացել է 66-166%-ով. Փաշինյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում