Ո՞ր ոլորտներում են աշխատում Հայաստանից մեկնած միգրանտները․ 2019-2021 թվականների պատկերը

1 Min Read

2019-2021 թվականներին 158.3 հազար մարդ մեկնել են իրենց բնակավայրերից և 2021թ. դրությամբ՝ 112.6 հազարը չեն վերադարձել: Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի հրապարակած «Միգրացիոն պատկերը Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին հետազոտությունից»։

Շուրջ 44.8 հազար մարդու տեղաշարժը եղել է հանրապետության տարածքում։ Մեկնած միգրանտների շրջանում մեծամասնությունը եղել են տղամարդիկ, որոնք մեկնել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքային վայրեր։

Մեկնած միգրանտների ավելի քան երկու երրորդը որպես իրենց վերջին միգրացիայի հիմնական պատճառ են նշել աշխատանքը: Ընդհանուր առմամբ, մեկնածների ավելի քան 71.0%-ը, վերադարձածների՝ 65.7%-ն աշխատել է շինարարության ոլորտում։

Միգրանտները զբաղված են եղել նաև տնտեսական գործունեության այլ բնագավառներում, այդ թվում՝ մշակող արդյունաբերության, մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգման, փոխադրումների և պահեստային տնտեսության, կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտներում։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով