Կամավոր ատեստավորման գործընթացի արդյունքում նախորդ տարվա արդյունքներով ունենք 5,5 % ուսուցիչներ, որոնք արդեն ստանում են հավելավճարներ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով 2022 թվականի կատարողականի զեկույցը։
«Ընդհանուր առմամբ կամավոր ատեստավորման արդյունքում ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է 250 հազար 300 դրամ՝ կրկնապատկելով մինչ այդ եղած 125 հազար դրամ աշխատավարձը։ Առավելագույնը 450 հազար դրամ է։ Այս պահին մենք Սյունիքում՝ Խնածախ գյուղում ունենք ուսուցիչ, ով ստանում է 450 հազար դրամ։ Սա ասում եմ, որպեսզի պարզ լինի, որ ծրագիրը միայն Երևանի ուսուցիչների համար չէ»,- նշեց Անդրեասյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում