Այս տարվա մարտի վերջի տվյալներով ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 47 մլրդ դրամով՝ կազմելով 4 տրիլիոն 232 մլրդ դրամ։
Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներից։
Նշենք, որ փետրվարին այն կազմում էր 4 տրիլիոն 185,3 մլրդ դրամ։
Պետական պարտքի մեծ մասը՝ 4 տրիլիոն 14,3 մլրդ դրամը Կառավարության պարտքն է, 218 մլրդ դրամը՝ Կենտրոնական բանկի պարտքը։
Կառավարոթյան պարտքի 2 տրիլիոն 267 մլրդ դրամը արտաքին պարտքն է, որի մեջ մտնում են արտաքին վարկերն ու փոխառությունները, ոչ ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը։
Նշենք, որ արտաքին պարտքը տարեսկզբի համեմատ նվազում է գրանցել 54,8 մլրդ դրամով։ Դեկտեմբերի դրությամբ Կառավարության արտաքին պարտքը 2 տրիլիոն 321,9 մլրդ դրամ է։
Ներքին պարտքն, ընդհակառակը, աճ է գրանցել։ Տարեսկզբին այն կազմում էր 1 տրիլիոն 647,8 մլրդ դրամ, այժմ՝ 1 տրիլիոն 747․2 մլրդ դրամ։
Այսպիսով՝ կարող ենք ասել, որ ՀՀ պետական պարտքը մեծապես աճել է ՀՀ ներքին պարտքի հաշվին, որի մեջ մտնում են ներքին վարկերն ու փոխառությունները, ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն ու արտարժույթային պետական պարտատոմսերը։
ՀՀ պետական պարտքը արտաժույթով կազմում է 10 մլրդ 899,4 մլն դոլար։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում