Պոլիկլինիկայի աշխատողները հնարավորություն կունենան բոնուսներով բարձրացնել իրենց աշխատավարձը․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Հայաստանի շտապօգնության ամբողջ ավտոպարկը թարմացվել է, այս տարվանից բարձրացվել է շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով 2022 թվականի կատարողականը։

«Այս տարվանից առաջնային օղակի բուժաշխատողները հնարավորություն կունենան բոնուսների միջոցով իրենց աշխատավարձը մինչև 20 % բարձրացնել, սա նաև վերաբերում է բուժքույրերին»,- նշեց Ավանեսյանը։

Վերջինիս խոսքով՝ 32738 բուժաշխատող բարձրացրել է իր որակավորումը և այլևս առանց հավաստագրի որևէ բուժաշխատող չի կարող աշխատել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article