2022 թվականին 13 բժշկական կազմակերպություններ ակտիվ շինարարության փուլում են եղել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով 2022 թվականի կատարողականը։
Նախարարը նաև նշեց, որ ամբողջության թվայնացվել է կենտրոնական գնումներով դուրս գրվող դեղատոմսերի շրջապտույտը։
«Այս բարեփոխման արդյունքում մենք արդեն 635 հազար դուրս գրված էլեկտրոնային դեղատոմս ունենք։ Այս պրոցեսը շարունակվելու է, և մենք մինչև տարվա վերջ բացառելու ենք թղթային դեղատոմսերի շրջանառությունը»,- նշեց Ավանեսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում