Գիտության ոլորտի՝ ներառյալ ռազմարդյունաբերության ֆինանսավորումը, 2022թ-ին բացարձակ արժեքով կազմել է 29,7 մլրդ դրամ, որը նախորդ 2021թ-ի համեմատ ավելի է շուրջ 10 մլրդ դրամով կամ 50,5 %-ով, իսկ 2017թ-ի համեմատ 15,5 մլրդ դրամով կամ 108%-ով: Այսինքն, 2017թ-ի համեմատ, գիտության, այդ թվում և ռազմարդյունաբերության ֆինանսավորումը կրկնապատկվել է: Այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Զինծառայողների ծնողները պետպատվերի շրջանակում սպասարկվում են առանց հերթի. Փաշինյան
Ըստ Փաշինյանի՝ 2022թ-ին գիտական ոլորտի 2589 աշխատողների աշխատավարձը բարձրացել է 66-166%-ով, ինչը Հայաստանի ապագայի գործում կարևոր ներդրում է: Նա նաև հիշեցրեց, որ շարունակվելու է աշխատավարձրերի բարձրացման գործընթացը մինչև 2025թ-ը: Այսինքն, բարձրացված աշխատավարձերը նորից են բարձրանալու և 2021թ-ի համեմատ 105-300%-ով, իսկ 2589 աշխատողները պետական գիտական հաստատություններում աշխատողների 80 և ավելի տոկոսն են կազմում, որոնք անցել են ատեստավորում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում