«2022թ-ին պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային և դժվարմատչելի հետազոտություների բուժօգնության և սպասարկման դեպքերի թիվը կազմել է 786 864: 2017թ-ի համեմատ սպասարկման դեպքերի թիվն աճել է 437 568 -ով կամ 125%-ով, այսինքն ավելի քան կրկնապատկվել է»,-2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին տարեկան զեկույցի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Շարունակելով խոսել առողջապահության ոլորտում արձանագրված փոփոխություններից՝ վարչապետը նշեց, որ դեռևս 44-օրյա պատերազմից առաջ, կառավարության որոշման համաձայն, զինծառայողների ընտանիքների անդամները, այդ թվում և ժամկետային զինծառայողների ծնողները դարձան և այսօր էլ շարունակում են մնալ առողջապահության պետպատվերի շահառուն: Նրա խոսքով՝ արդեն 2020թ-ից հետո սոցիալական այս խմբի պետպատվերով սպասարկումը դարձել է առանց հերթի:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում