ՀՀ-ում շուրջ 55 հազար բնակարաններ են կառուցվում․ մարդիկ հավատում են խաղաղության օրակարգին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու և այդ ապագան կառուցելու համար անհրաժեշտ լավատեսություն կա: Վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցին ներկայացմանը:

ՀՀ-ում տեղի է ունենում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց: Սա ՀՀ-ի բնակարանային երբևէ ստեղծված ֆոնդի շուրջ 6 տոկոսն է, բազմաբնակարան շենքերում՝ բնակելի ֆոնդի 12.2 տոկոսը, նշեց Փաշին յանը:

Վարչապետը շեշտեց, որ երրորդ Հանրապետության պատմության մեջ բնակարանաշինությունը երբևէ այսպիսի ծավալներ չի ունեցել:

«Բնակարան են ձեռք բերում ոչ միայն ավանդաբար հարուստները, այլ նաև՝ միջին խավը, որը կառավարության վարած տնտեսական քաղաքականության բերումով աշխատելու, արարելու և իր աշխատանքի արդյունքը տեսնելու հնարավորություն է ստացել»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կիսվեք այս հոդվածով