Մեծածավալ ներդրումներ՝ վնասակար արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու համար

2 Min Read

Մինչև 2050թ-ը մի շարք երկրներ ցանկանում են վնասակար արտանետումների մակարդակը մոտեցնել զրոյի։ Այս գործընթացն ապահովելու համար կատարվում են մեծածավալ ներդրումներ։

Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ վերոնշյալ մակարդակին հասնելու համար աշխարհի մասշտաբով կպահանջվի $125 տրլնի ներդրումներ։


Վերականգնվող էներգետիկան վերելք է ապրում


 Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ 2021թ-ին ապահովվել է պահանջվող ներդրումներից միայն $735 մլրդ-ը, որը ծառայեցվել է նվազագույն արտանետումներով էներգետիկա ապահովելու նպատակին։ Այս ներդրումների ծավալները 2020թ-ի համեմատ աճել են 27%-ով։

Այսպես կոչված էներգետիկ անցման ներդրումների հիմնական ծավալներն ապահովել են ստորև ներկայացված երկրները․

Գծապատկեր 1․ Էներգետիկ անցման ներդրումների զգալի ծավալներ ապահոված երկրները 2021թ-ի դրությամբ

Մինչ որոշ միջուկային գերտերություններ ենթատեքստերով և բացահայտ սպառնում են միմյանց ոչնչացնել, Չինաստանը էներգետիկ անցման աշխարհի ներդրումնների 35.2%-ն է ապահովում, որը համարժեք է $266 մլրդ-ին:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ԱՄՆ-ն՝ $114 մլրդ ցուցանիշով: Ցուցակում առկա մյուս երեք երկրները եվրոպական պետություններ են, որտեղ առաջատար է Գերմանիան, որի պարագայում էներգետիկ անցման ներդրումների փաստացի ծավալները 2021թ-ի դրությամբ կազմել են $47 մլրդ:

Ուսումնասիրենք, թե էներգետիկ անցման կոնկրետ որ ուղղություններում են կատարվում ներդրումները.

Գծապատկեր 2. Էներգետիկ անցման այն ուղությունները, որոնք գրավել են զգալի ծավալի ներդրումները 2021թ-ի դրությամբ

Առաջին հորիզոնականում է վերականգնվող էներգետիկան, որը միայն 2021թ-ին ներգրավել է $365.9 մլրդ -ի ներդրումներ:
Երկրորդ հորիզոնականում է էլեկտրական տրանսպորտը ՝$273.2 մլրդ ցուցանիշով: Ներկայացված ցուցակը եզրափակում է ատոմային էներգետիկան, որի մասով ներգրավվել է $31.5 մլրդ-ի ներդրումներ:
Այս մասով հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Գերմանիայում: Վերջինս հայտարարել էր ատոմային էներգետիկային վերջ տալու մասին և, ահա, արդեն տեսնում ենք, որ Գերմանիան փակել է սեփական տարածքում գործող վերջին 3 ատոմակայանները: Նկատենք, որ Գերմանիայում էլեկտրաէներգիան դեռևս 2022թ-ի առաջին վեց ամսում ստանում էին հետևյալ աղբյուրներից.

Գծապատկեր 3. Գերմանիայում ստացվող էլեկտրաէներեգիայի հիմնական աղբյուրները 2022թ-ի առաջին կիսամյակում

Տվյալները ցույց են տալիս, որ 2022թ-ի առաջին կիսամյակում Գերմանիայում արտադրված էլեկտրաէներգիայի 48.5%-ը պատկանում է վերականգնվող էներգետիկային, 31.4%-ը՝ քարածխային էներգետիկային և 11.7%-ը՝ բնական գազի հիման վրա ստացվող էներգետիկային:

Կիսվեք այս հոդվածով