Նախագահ Մակրոնը ստորագրել է վիճահարույց օրենքը

1 Min Read

Ֆրանսիայում տղամարդկանց և կանանց կենսաթոշակային տարիքի աստիճանական բարձրացում կլինի 62-ից մինչև 64 տարեկան: Օրինագիծն ընդունվել է մարտի կեսերին՝ չնայած հունվարից շարունակվող բողոքի ակցիաներին:

Կենսաթոշակային բարեփոխումն ուժի մեջ կմտնի այս աշնանը, հայտարարել է նախագահ Էմանուել Մակրոնը՝ ժողովրդին ուղղված ուղերձում:

«Ինչպես գիտեք, Սահմանադրական խորհուրդը օրինական է ճանաչել կենսաթոշակային բարեփոխումները։ Ես, տրամաբանորեն, անմիջապես հրապարակեցի այս օրենքը։ Կենսաթոշակային բարեփոխումն ուժի մեջ կմտնի աշնանը»,- ասել է նա։

Մակրոնը նշել է, որ բարեփոխումը «միանշանակ» չի ընդունվել հասարակության կողմից, սակայն ինքըտեսնում է ֆրանսիացիների «զայրույթը» և անտարբեր չի մնում դրա նկատմամբ։
«Ոչ ոք չի կարող խուլ մնալ սոցիալական արդարության պահանջների հանդեպ»,- ասել է նախագահը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով