Այս տարվա փետրվարին ՀՀ բանկերում վարկերի ծավալը կազմել է 4 տրիլիոն 275 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից ավելի է 5,4 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից։
Աճել են և ռեղիդենտներին և ոչ ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալները։
Այսպես․ Ռեզիդենտներին տրված վարկերը կազմել են 4 տրիլիոն 61 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է 5,2 %-ով, իսկ ոչ ռեզիդենտ քաղաքացիներին տրամադրված վարկերը փետրվարին կազմել են շուրջ 213 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 7 %-ով։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում