Հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»

1 Min Read

✍️Կառավարության որոշմամբ հաստատվել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»: Այս մասին տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը:

⚙️Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։

🖇Գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝
✅արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում,
✅արդյունաբերության արտադրողականության բարձրացում,
✅արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների,
✅տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։

👉Հայեցակարգով նախատեսված գերակա ոլորտներն են՝
✅սննդի արդյունաբերություն,
✅ոսկերչություն և ադամանդագործություն,
✅ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա),
✅սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ),
✅դեղագործական արդյունաբերություն։

Կիսվեք այս հոդվածով