Sega-ն կդառնա Angry Birds տեսախաղերի արտադրող Rovio-ի նոր սեփականատերը

1 Min Read

Angry Birds տեսախաղերն արտադրող Rovio Entertainment-ն այսուհետ կպատկանի ճապոնական խաղերի հսկա Sega Sammy Holdings-ին:

Գործարքի արդյունքում Sega-ն, որն առավել հայտնի է Sonic the Hedgehog կերպարով, ընկերության համար կվճարի 706 մլն եվրո (625 մլն ֆունտ):
Փետրվարին Rovio-ն հայտարարել էր, որ սկսել է բիզնեսի վերանայում՝ ներառյալ հնարավոր վաճառքի շուրջ քննարկումների անցկացումը:
Rovio-ն այս տարվա սկզբին իսրայելական մրցակից Playtika Holding-ի հետ բանակցություններ էր վարել, որոնք ավարտվել էին առանց գործարքի։

Ֆինլանդիայում գործող Rovio-ն առավել հայտնի է Angry Birds ապրանքանիշով, որը 2009 թվականին ստեղծվել է որպես հայտնի բջջային խաղ: Angry Birds-ն առաջին բջջային խաղն էր, որը ներբեռնվել էր 1 միլիարդ անգամ, ասել է Rovio-ն: Angry Birds-ն ունեցել է մի քանի սփին-օֆֆ տարբերակ. ապրանքանիշը նաև երկու Angry Birds ֆիլմ է արտադրել:

2022թ-ին Rovio-ն հայտարարեց, որ ներբեռնումները հասել են 5 միլիարդի:

Sega Sammy-ն ճապոնական գլոբալ հոլդինգ է, որը ձևավորվել է 2004 թվականին՝ տեսախաղերի հսկա Sega-ի և Sammy Corporation-ի միաձուլման արդյունքում: Sega-ն արտադրել է միլիոնավոր վաճառքով տեսախաղերի ֆրանշիզներ և համաշխարհային ճանաչում ունի իր Sonic the Hedgehog կերպարով:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով