Երևանի Նար-Դոս փողոցի 2 հասցեում Երևան համայնքի կողմից «Երևան Ալրաղաց ԲԲԸ»-ին նախորդ տարվա սեպտեմբերին տրվել է 24 պահեստարանների քանդման թույլտվություն, որի ժամկետը լրացել է մարտի 9-ին։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց Երևանի քաղաքապետարանի պաշտոնյան։
«Ժամկետի ավարտից հետո քանդման աշխատանքները շարունակվել են, որի արդյունքում տեղի է ունեցել փլուզում։ Հիշյալ փաստի կապակցությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպության նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել, որի տույժի չափը կազմվել է 1,5-ից 2 մլն դրամ։ Իրականացվում է նաև լրացուցիչ վարչարարությունսեփականատիրոջից պարզաբանումներ ստանալու և լրացուցիչ արձանագրություն կազմելու նպատակով»,- նշեց Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը։
Ստացվում է, որ Երևանի մետրոյի գծերի վրա փլուզման պատճառ դարձած աշխատանքները կատարվել են սահմանված ժամկետից ավելի ուշ։
Հիշեցնենք, որ «Ալրաղաց» ԲԲ ընկերության տարածքում պահուստարանների քանդման աշխատանքների ընթացքում նշված շինության փլուզման հետևանքով փլատակներն ընկել են նույն հասցեի հարևանությամբ գործող խաղալիքների պահեստի, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի երկաթգծերի վրա, որի հետևանքով խաղալիքների պահեստի վարձակալը և գույքի սեփականատերը կրել են էական վնասներ, իսկ մետրոյի աշխատանքը որոշ ժամանակով խափանվել էր։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում