Երևանի քաղաքապետարանն այսուհետ ավելի խիստ է մոտենալու շինարարական ստանդարտներին ու նախագծից ծավալային ավելացումներով շեղումներին։ Այս մասին այսօր հայտարարեց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
«Ես խնդրում եմ բոլորինյ չշեղվել ձեր իսկ կողմից տրված նախագծերից, որովհետև քաղաքապետարանը հետևողականորեն շարունակելու է ակտերի ավելացման գործընթացը»,- նշեց նա։
Ավինյանը հանձնարարեց աշխատանքն իրականացնել մաքսիմալ օպերատիվ կերպով։
Մանրամասները` տեսանյութում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում