Նախկին վարչապետի գրասենյակին պետությունը կտրամադրի շուրջ 16 մլն դրամ. նախագիծ

1 Min Read

Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել Արդարադատության նախարարության նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ՝ սահմանելով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
Հիմնավորման մեջ նշվում է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում 2022 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՕ-619-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, և օրենքում լրացվել է «Վարչապետի սպասարկումը պաշտոնաթողությունից հետո» 7.10-րդ հոդված, որի համաձայն նախատեսվել է պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:

Գրասենյակի գործունեության իրականացման համար առանձնացվել են երկու ուղղություններ ` գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրության) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում։
Անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել սահմանել գրասենյակի աշխատողների աշխատավարձի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:

Նախագիծը ընդունվելու դեպքում նախնական հաշվարկով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների աշխատավարձի ու գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի ընդհանուր գումարը տարեկան կկազմի 15,8 մլն դրամ։
Գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ հաշվարկները ներկա փուլում հնարավոր չէ իրականացնել:

Նախագծի հանրային քննարկման վերջնաժամկետն է սույն թվականի ապրիլի 26-ը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով