Ճապոնիայի պաշտոնյաները հավանություն են տվել երկրում առաջին մոլախաղերի ժամանցավայրի կառուցման վիճահարույց ծրագրերին:
Ճապոնիայում խաղատները վաղուց անօրինական են: Սակայն 2018-ին օրենքը ընդունվել է՝ աշխատատեղեր ստեղծելու և զբոսաշրջությունը խթանելու նպատակով՝ միաժամանակ բացառելով այնպիսի խաղերից, ինչպիսիք են պոկերը կամ բակարան/baccarat/:
Հասարակական կարծիքը միանշանակ չէ. շատերը մտահոգված են, որ խաղատունը կհանգեցնի հանցագործության և մոլախաղերից կախվածության աճի:
Խաղատնից զատ՝ 49 հա համալիրը կներառի հյուրանոց, կոնֆերանս կենտրոն, առևտրի կենտրոն և թանգարան:
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի խոսքով՝ այն աշխարհի համար կբացահայտի Ճապոնիայի նոր հմայքը
Նախագիծն ունի 1,8 տրիլիոն իեն (13,5 միլիարդ դոլար) նախնական ներդրում՝ ԱՄՆ-ում գործող կազինո օպերատոր MGM-ի և ճապոնական Orix Group-ի մասնակցությամբ, որոնցից յուրաքանչյուրին պատկանում է բաժնետոմսերի 40%-ը:
Մնացած 20%-ը կպատկանեն տեղական ընկերություններին, ինչպիսիք են West Japan Rail-ը, Kansai Electric Power-ը և Osaka-ի Panasonic-ը:
Իշխանություններն ակնկալում են, որ հանգստավայրը տարեկան կգրավի մոտ 20 միլիոն այցելու և տարածաշրջանին կբերի մոտավորապես 1 տրիլիոն իեն տարեկան եկամուտ:
Ճապոնիան համարվում է մոլախաղերի հեռանկարային շուկա. այն աշխարհի 3-րդ խոշոր տնտեսությունն է՝ մոտավորապես 126 միլիոն բնակչությամբ: Այս համալիրը կբացվի արևմտյան Օսակա քաղաքում 2029 թվականին։ Նմանատիպ ծրագիր է ներկայացվել նաև Նագասակիի պրեֆեկտուրայում՝ Huis Ten Bosch-ում թեմատիկ այգում խաղատուն կառուցելու համար:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում