Կառավարությունը մշտապես կրճատել է կրթության ոլորտի ֆինանսական հատկացումները․ Արտակ Քյուրումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Մինչև միլիարդներով գումար չներդրվի կրթության ոլորտում, բարեփոխումներ չեն լինելու։ Այս մասին այսօր «Հոդված 3» մամուլի սրահում կայացած քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ դասախոս Դավիթ Ամիրյանը։

Նրա խոսքով՝ ակադեմիական քաղաքա ստեղծելու գաղափարը խնդիր չի լուծելու։

Կրթությունն այն ոլորտներից մեկն է, որը որին արվող հատկացումները բյուջետային տարվա կտրվածքով կառավարությունը մշտապես կրճատել է, նշում է ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանը։

Նրա խոսքով՝ կրթության ոլորտի բյուջեն մշտապես վերաբաշխվում է․ այդ ոլորտին հատկացվող միջոցները կրճատվում են և հատկացվում այլ ոլորտի․

«Օրինակ՝ բարձրագույն մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրման համար ԱԺ-ն հատկացրել է 11 միլիարդ 846 միլիոն դրամ, սակայն Կառավարության յոթ որոշումներով այդ գումարն աստիճանաբար կրճատվել է, տարվա պլանը նվազեցվել է մինչև 10 միլիարդ դրամի»։

Արտակ Քյուրումյանի համոզմամբ՝ կրթության ոլորտին հատկացվող ֆինանսավորումն, իհարկե, հարկավոր է ավելացնել, սակայն եթե որակական, կառուցվածքային փոփոխություններ չիրականացվեն, դա կարող է անարդյունավետ լինել։

Ֆինանսական կառավարման փորձագետի խոսքով՝ չկա պետական մի փաստաթուղթ այն մասին, թե ինչու է կրթության որակը Հայաստանում անկում ապրում․ «Չկա մի փաստաթուղթ, որը համակարգային վերլուծության կենթարկեր կրթության ոլորտում ստեղծված իրավիճակը։ Առանձին գիտնականների, կազմակերպությունների ուսումնասիրություններ կան, բայց պետական փաստաթուղթ՝ ոչ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Share This Article