Կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ։ Կառավարությունն օրերս նախագիծը հավանության է արժանացել։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի խոսքով՝ բազմաթիվ կամավորական խմբեր կային, որոնք ունեին խնդիրներ, ու մինչ այս օրենք չի եղել ոլորտը կարգավորելու համար։
«Սահմանվում է՝ ովքեր հնարավորություն ունեն կամավորներ ներգրավելու։ Դա պետությւոնն է, շահույթ չհետապնդող կազմակերպությունները՝ հասարակակական կազմակերպություններ, հիմնադրամներ, միություններ, այն կազմակերպությունները, որոնց 100 տոկոսի սեփականատերը պետությունն է։ Նմանատիպ կառույցների թիվն այս պահի դրությամբ 124 է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փոխնախարարը։
Կամավոր ներգրավելու համար պարտադիր պահանջներից մեկը պայմանագրի առկայությւոնն է։
«Պետք է նշվի՝ ինչ նպատակով է ներգրավվում կամավորը, ինչ ժամկետով, փոխադարձ պարտավորությւոններն ու երաշխիքները, ծախսերի փոխհատուցումը»։
Ռուբեն Սարգսյանը նշում է, սա ոլորտը կարգավորելու առաջին փուլն է․ 6-7 ամիս հետո հնարավոր է՝ անհրաժեշտություն առաջանա օրենքը կարգավորելու։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում