Իշխանական խրախճանք ճգնաժամի ժամանակ

2 Min Read

Վերջերս ականտես եղանք մեր իշխանությունների հերթական ձախողմանը: ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՀՀ ԶՈՒ-ն ունեցավ զոհեր և վիրավորներ: Ցավոք, այս ամենը հայերի համար այլևս տարօրինակ չէ: Թշնամին մուտք է գործել ՀՀ ինքնիշխան տարածք և անում է այն, ինչ ցանկանում է: Պատահական չէ, որ երկու ադրբեջանցի զիվորականներ հանգիստ հատել են սահմանը և շրջել հայկական բնակավայրերով: Այս իրավիճակի համար պատասխանատուները պետք է անմիջապես հրաժարական տան, քանի որ վտանգի են ենթարկել ՀՀ քաղաքացիների կյանքը:


«Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե մենք ԱԹՍ-ներ չարտադրեինք»․ Չավուշօղլու


Այս անպատասխանատու քաղաքականությունն արդարացվում է հենց իրենց՝ իշխանությունների կողմից: Բանակն ամրապնդելու փոխարեն դպրոցներ են վերանորոգում ու կառուցվում սահմանային/և ոչ միայն/ բնակավայրերում: Արդյո՞ք հիմա դրա ժամանակն է, արդյոք այս տարօրինակ շինարարությունների տակ չկա՞ որևէ կոռուպցիոն ռիսկ: Ամեն դեպքում, հանրության տարբեր շերտերում կան մտավախություններ ու կասկածներ, թե կեղծ սոցիալական ծրագրերի իրականացման տակ իշխանությունները ինչ-որ ժամանակ են շահում:

Սակայն, մեզ՝ հարկատուներիս և այս երկրի տերերին, անհրաժեշտ են արդյունքներ: Վճարվում են հարկեր, որոնց ծախսման արդյունքները գոհացուցիչ չեն: Հիմնական խնդիրը՝ ազգային անվտանգությունը, լուծված չէ, իսկ իշխանական ներկայիս վարքագիծ, է՛լ ավելի մեծ մտահոգություններ է առաջացնում հանրության մոտ:
Նկատենք, որ 2023թ-ի հունվար-փետրվար ժամանակահտվածում պետական բյուջեի ծախսերի ծավալների կառուցվածքը, ըստ գործառնական դասակարգման խմբերի, եղել է հետևյալը.

Գծապատկեր 1. ՀՀ պետական բյուջեի ծախսերի ծավալների կառուցվածքը՝ ըստ գործառնական դասակարգման խմբերի՝ 2023թ-ի հունվար-փետրվար ժամանակահատվածում

Զարմանալի պատահականությամբ 2023թ-ի հունվար-փետրվարին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ պաշտպանության ծախսերի մասնաբաժինը կարճատվել է 4.5 տոկոսային կետով՝ կազմելով 11.9%: Նկատենք, որ բյուջեի ծախսերի մյուս հոդվածների համեմատ պաշտպանության ծախսերի մասնաբաժինն ամենամեծ անկումն է արձանագրել: 0.4 տոկոսային կետով աճել են հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն հոդվածի մասնաբաժինը՝ կազմելով 8.5%: Ամենամեծ մասնաբաժինը պատկանում է սոցիալական պաշտպանության խմբին: Վերջինիս մասնաբաժինը 2023թ-ի հունվար-փետրվարին կազմել է 44%, որը 2022թ-ի հունվար-փետրվարի համեմատ աճել է 3.5 տոկոսային կետով:

Կիսվեք այս հոդվածով