Ներկայիս «աշխատավարձերի» պայմաններում մարդիկ շատ հաճախ իրենց բազային կարիքները հոգալու համար դիմում են կամ ֆինանսական կազմակերպությունների կամ ընտանիքի անդամների և բարեկամների օգնությանը: Յուրաքանչյուր երկրում պարտք վերցնելու վարքագիծը տարբեր է: Կան պետություններ, որտեղ մարդիկ ավելի հակված են պարտք վերցնել ֆինանսական կազմակերպություններից՝ բանկերից կամ վարկային կազմակերպություններից: Կան երկրներ, որտեղ նախընտրում են ընտանիքի անդամներին և բարեկամներին: Եվ կան այնպիսիք, որտեղ ընդհանրապես պարտք վերցնելու մշակույթը զարգացած չէ:
Ո՞ր երկրներն են ԱՄՆ պետական պարտքի պարտատերերը
Նկատենք, որ բանկային համակարգին և վարկային կազմակերպություններին ավելի շատ դիմում են զարգացած, բարձր և միջինից բարձր եկամուտներ ունեցող պետությունների քաղաքացիները: Հակառակ պատկերն է զարգացող, ցածր և միջինից ցածր եկամուտներով երկրներում, որտեղ նախընտրում են պարտքով գումար վերցնել ընտանիքի անդամներից կամ մտերիմներից: Այս խնդիրը, հավանաբար, գալիս է տրվող վարկերի պայմանների տարբերությունից: Զարգացած երկրներում ֆինանսական ինստիտուտներն ավելի ճկուն են, մրցակցային և առաջարկում են վարկեր՝ ավելի հարմարավետ պայմաններով:
Որպեսզի ընթերցողին ընկալելի լինի վերն ասվածը, ուսումնասիրենք այն երկրները, որտեղ մարդանց զգալի մասը պարտք անելիս դիմում է ֆինանսական ինստիտուտներին.
Գծապատկեր 1. Երկրներ, որտեղ բնակչության զգալի մասը պարտք անելիս դիմում է ֆինանսական համապատասխան կազմակերպություններին 2022թ-ի դրությամբ
Վիճակագրական տվյալների համաձայն՝ պարտք անելիս Կանադայի բնակչության 81%-ը հակված է դիմել ֆինանսական կազմակերպություններին:
Երկրորդ հորիզոնականում է Իսրայելը՝ 79.5%, իսկ երրորդում՝ Իսլանդիան՝ 73.4%, մասնաբաժիններով:
Ցածր և միջինից ցածր եկամուտներով երկրներում իրավիճակը այլ է.
Գծապատկեր 2. Երկրներ, որտեղ բնակչության զգալի մասը պարտք անելիս դիմում է ընտանիքի անդամներին և բարեկամներին 2022թ-ի դրությամբ
Պարզվում է՝ Աֆղանստանում 2022թ-ին պարտք անելու որոշում կայացրած քաղաքացիների 60.2%-ը հակված է դիմել ընտանիքի անդամներին և բարեկամներին: Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են Ուգանդան և Քենիան՝ համապատասխանաբար 57.5% և 54.4% մասնաբաժիններով:
Դիտարկենք պարտք անելու վարքագիծը ՀՀ-ում, հարևան և ԵՏՄ անդամ երկրներում.
Գծապատկեր 3. Ֆինանսական կազմակերպություններին, ինչպես նաև ընտանիի անդամներին և բարեկամներին պարտքի նպատակով դիմող քաղաքացիների մասնաբաժինը ՀՀ-ում, հարևան և ԵՏՄ երկրներում 2022թ-ի դրությամբ
Հայաստանում պարտք անողների 26.2%-ը նախընտրում է ֆինանսական ինստիտուտները, իսկ 31.3%-ը՝ ընտանիքին և բարեկամներին:
Վրաստանում նշված ցուցանիշները էլ ավելի ցածր են, որը խոսում է վրացիների՝ պարտք վերցնելու նկատմամբ ունեցած վերաբերմունքի մասին: Նշված երկրներից միայն Թուրքիայում է, որ պարտք վերցնողների 37.8%-ը նախընտրում է ֆինանսական ինստիտուտները: Այս ցուցանիշին մոտ են ՌԴ-ն և Ղազախստանը՝ 29.8%:
Ընտանիքի անդամներից և բարեկամներից պարտք անողների մասնբաժինը կրկին բարձր է Թուրքիայում՝ 40.8%: Գրեթե նույն ցուցանիշն է գրանցվելնաև Իրանում՝ 39.8%: