Շուրջ 10 մլրդ դրամ՝ հրատապ ծախսերի համար․ Երևանում 473 վերելակներ կփոխարինվեն

1 Min Read

ՀՀ կառավարություն պետական բյուջեից շուրջ 10 մլրդ դրամ հատկացրեց Երևանում հրատապ լուծում պահանջող խնդիրների վերացմանը:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ գումարի գրեթե կեսը` 4.7 մլրդ դրամը, ծախսվելու է Երևանում 473 վերելակների փոխարինման համար։

Մնացած գումարով Նոր խարբերդ թաղամասում գազատարի և նոր կոյուղագծի է կառուցվելու, հանգստյան գոտիներ ու այգիներ են հիմնվելու, ճանապարհներ են վերանորոգվելու, ինչպես նաև հիմնանորոգվելու են 5 մանկապարտեզ ու 2 պոլիկլինիկա։

Փոխքաղաքապետը Տիգրան Ավինյանը նշեց, որ հատկացված գումարով լուծվելու է նաև Աջափնյակի Արզումանյան փողոցի երկու վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցը։

Կարդացեք նաև

Կիսվեք այս հոդվածով