Հայաստանը ծրագրում է տարեկան 162 տոննա խեցգետին արտադրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանը ծրագրում է տարեկան 162 տոննա խեցգետին արտադրել։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը։
«Կար ժամանակ, երբ Հայաստանում իրականացվում էր տարեկան շուրջ 3000 տոննա խեցգետնի որս, որից շուրջ 2000 տոննան արտահանվում էր։ Սակայն խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը (առավելապես Սևանա լճից) հանգեցրին դրա պաշարների կտրուկ նվազման։ Խեցգետնի բնական պաշարների ցածր մակարդակը ստիպում է քայլեր ձեռնարկել ապրանքային խեցգետնի արտադրության այլընտրանքային ուղիներ գտնելու ուղղությամբ»,– նշեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Վարչապետը հավելեց, որ ՀՀ-ում հնարավոր է բարձրորակ խեցգետին ստանալ։
Ծրագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնել 18 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (12 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում